Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն բաց կթողնի Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունը։ Հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ երեք ամիս, ազդրի վնասվածքից պատճառով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի մոտ վնասվածքը կրկնվել է։ Կանտեն վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել օգոստոսի 14-ին։