Անգլիական «Լիվերպուլի» ու Պորտուգալիայի հավաքականի վինգեր Դիոգու Ժոտան բաց կթողնի Քաթարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը, հայտնել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ (1-0) ԱՊԼ-ի 11-րդ տուրի խաղի 90-րդ րոպեին:
« Ժոտան ստացել է մկանային վնասվածք, որի վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի: Բարեբախտաբար, վիրահատության կարիք չկա»,- Կլոպի խոսքը փոխանցում է Liverpool Echo-ն: