Կառլո Անչելոտտի. «Ինձ համար պատիվ է մարզել աշխարհի լավագույն դարպասապահին և «Ոսկե գնդակի» դափնեկրին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին շնորհավորել է համապատասխանաբար Տիբո Կուրտուային և Կարիմ Բենզեմային Լև Յաշինի մրցանակը և «Ոսկե գնդակը» ստանալու կապակցությամբ:

«Ինձ համար պատիվ է մարզել աշխարհի լավագույն դարպասապահին և «Ոսկե գնդակի» դափնեկրին: Շնորհավորում եմ իմ ընկերներ Կարիմին և Տիբոին»,- գրել է Անչելոտտին Թվիթերում։

Բենզեման նախորդ մրցաշրջանում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։