«Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Սանեն վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» դեմ խաղում (5:0): Նա փոխարինվել է հանդիպման 76-րդ րոպեին։
Ինչպես հաղորդում է Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը, 26-ամյա գերմանացու մոտ ախտորոշվել է ազդրի հետին մկանի վնասվածք։ Ինչպես հայտնում է Bild-ը, ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ երեք շաբաթ, ինչը թույլ է տալիս գերմանացի ֆուտբոլիստին ժամանակին վերականգնվել Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի մեկնարկին ընդառաջ: Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 20-ին։
Այս մրցաշրջանում Սանեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։