Տիբո Կուրտուան ​​ակնկալում է խաղադաշտ վերադառնալ մոտ օրերս

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​ակնկալում է խաղադաշտ վերադառնալ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի «Էլչեի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է Diario AS-ը։

Նշենք, որ Կուրտուան ​​վնասվածքի պատճառով բաց է թողել Մադրիդի «Ռեալի» վերջին մի քանի հանդիպումները։

Բելգիացու փոխարեն Մադրիդի «Ռեալի» դարպասն էր պաշտպանում ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը։