ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրի խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Մարսելին»։ Հանդիպման միակ և հաղթական գնդակը խփեց բրազիլացի հարձակվող Նեյմարը:
Այս գոլը բրազիլացու համար 200-րդն էր ազգային առաջնություններում՝ անցկացրած 329 հանդիպումում։
Նեյմարը Ֆրանսիայի առաջնությունում խփել է 78 գոլ, Իսպանիայի առաջնությունում գրանցել է 68 գոլ, իսկ Բրազիլիայի առաջնությունում ֆուտբոլիստը հեղինակել է 54 գոլ: