Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ հաղթեց «Բոլոնիային»: Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով։
Նեապոլիտանական ակումբի վրացի լեգեոներ Խվիչա Կվարացխելիան գոլային փոխանցում է կատարել, իսկ խաղից հետո սոցցանցում գրառում է թողել՝ ի հիշատակ 13-ամյա աղջկա՝ Մարիտա Մեպարիշվիլիի։ Աղջիկը մահացել էր Թբիլիսիի Վակե զբոսայգում էլեկտրահարվելուց հետո, երբ փորձում էր թենիսի գնդակը հանել շատրվանից, որը, ենթադրաբար, սխալ վերանորոգված էր:
«Այս օրը քեզ համար է, իմ աղջիկ»,- գրել է Կվարացխելիան սոցցանցում։