Ժյուլ Կունդե. «Ես չափազանց հիասթափված եմ, մենք լավ խաղ անցկացրինք»

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն մեկնաբանել է Լա Լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (1:3).

«Ես չափազանց հիասթափված եմ։ Մենք լավ խաղ անցկացրինք, բայց առաջին խաղակեսում ձախողվեցինք գրոհի ավարտական փուլում: Մենք պետք է դաս քաղենք դրանից», ասել է Կունդեն:

Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն թիմի կազմում անցկացրել է 4 հանդիպում և երկու գոլային փոխանցում կատարել: