«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Նյուքասլի» դեմ խաղում գրանցած ոչ-ոքին (0-0).
«Լավ հանդիպում էր, նրանք անառիկ էին պահում դարպասը, իսկ մենք ճնշում էինք գործադրում, վերահսկում էինք խաղը հատկապես երկրորդ խաղակեսում:
Մենք թելադրում էինք խաղի պայմանները և ի վերջո կարող էինք (պետք է) խփեինք հաղթական գոլը։ Նախ պետք է գոլ խփեր Ֆրեդը, հետո Ռեշֆորդը:
Մենք կարող էինք հաղթել և արժանի էինք հաղթանակի։ Պետք է շարունակենք նույն ոգով և հաջողությունը կայցելի մեզ»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։