Կարլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպման մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղի մասին:

«Նրանք միայն մեկ ոչ-ոքի են խաղացել առաջնությունում, և ցանկանում են հռչակվել Իսպանիայի չեմպիոն: «Բարսելոնան» որոշակի խնդիրներ ունի Չեմպիոնների Լիգայում, որոնք տեղի են ունենում այս մրցաշարում, սակայն Իսպանիայի առաջնությունում նրանց ելույթները տպավորիչ է»,- մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն։