Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է թիմի դարպասապահ Յան Օբլակի վնասվածքի մասին:
«Օբլակը շատ բան չէր հիշում իր հետ կատարվածի մասին: Հուսով եմ, որ նա արագ կապաքինվի»,- մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը:
29-ամյա դարպասապահը բախվել է մրցակցի հետ, ինչից հետո անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն։