Ֆրենկի դե Յոնգը պատմել է, թե ինչու չի տեղափոխվել «Չելսի» կամ «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ZiggoSport-ին պատմել է, թե ինչու չի լքել կատալոնական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հոլանդացու տրանսֆերը փորձել են գնել «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

««Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն ցանկանում էին գնել ինձ, բայց ես ցանկանում էի մնալ ակումբում: Հանդիպել եմ Ժոան Լապորտայի հետ և խնդրել, որ ինձ պահեն ակումբում, այստեղ ես երջանիկ եմ» – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BBC-ն: