«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը չի կարողացել ավարտել Լա լիգայի 9-րդ տուրի «Ատլետիկի» դեմ հանդիպումը։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և փոխարինվել 69-րդ րոպեին։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Յան Օբլակն ուսի շրջանում ցավեր է զգացել։ Սլովենացին փորձեց շարունակել հանդիպումը, սակայն չստացվեց։