«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը ձերբակալվել է գրավի դիմաց ազատ արձակման պայմանները խախտելու կասկածանքով, հայտնում է The Sun-ը։
21-ամյա երիտասարդը դատավարության է սպասում իր նախկին ընկերուհու՝ Հարիետ Ռոբսոնի նկատմամբ բռնաբարության, հարձակման և մահվան սպառնալիքների հնչեցման մեղադրանքով:
Գրինվուդը դեռևս որակազրկված է «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն շարունակում է ստանալ աշխատավարձը, որը, ըստ լրատվամիջոցների, կազմում է շաբաթական 75 հազար ֆունտ ստեռլինգ։