Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է Լա Լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղի մասին:
«Մենք մոտիվացված ենք բայց նաև լարված: Այս խաղում պետք է ցույց տալ, որ ցանկանում ենք հաղթել Լա Լիգայում: Շատ կարևոր խաղ է, չնայած առջևում շատ տուրեր կան:
Հաղթանակը մոտիվացիա, կհաղորդի մեզ: Մենք պետք է կենտրոնանանք հաղթանակի վրա և ուրախացնենք մեր երկրպագուներին»,- Ֆեդեի խոսքը մեջբերում է Movistar-ը:
Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում մասնակցել է 13 խաղի, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: