Կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին:
«Հուսով եմ, որ նորից կկարողանանք հաղթել 4-0 հաշվով, բայց դժվար խաղ է սպասվում»,- ասել է Ֆրենկին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հաղթել էր 4-0 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 10 խաղի, խփել 1 գոլ:
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:15-ին: