Կևին դե Բրույնե. «Ցանկանում եմ «Լիվերպուլին» տեսնել լավագույն մարզավիճակում»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարծում է, որ «Լիվերպուլի» հետ  խաղաը բարդ է լինելու։

«Ցանկանում եմ «Լիվերպուլին» տեսնել լավագույն մարզավիճակում։ Այո, նրանք միավորներ կորցրին մրցաշրջանի սկզբում, բայց դա ոչինչ չի նշանակում:

Սա դեռ այն հզոր «Լիվերպուլն» է, և մեզ դժվար խաղ է սպասվում: Այլ կերպ չի կարող լինել»,- բելգիացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին։