Ռիս Ջեյմսը կարող է բաց թողնել Աշխարհի Առաջնությունը

Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է բաց թողնել Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունը, գրում է The Guardian-ը:

Ջեյմսը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Իտալիայի չեմպիոն «Միլանի» դեմ  խաղում (2-0):

Բուժզննումից հետո պարզվել է, որ Ջեյմսի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է:

Հավելենք, որ Աշխարհի Առաջնությունը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: