«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը խոսել է ՊՍԺ-ի ներկայիս հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Ես շատ ուրախ եմ, որ Մեսսին կարող է վերադառնալ ակումբ, բայց դա շատ դժվար կլինի։ Նա պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ։ Ես կցանկանայի, որ նա վերադառնա որպես դեսպան: Ամբողջ սրտով ցանկանում եմ, որ Լեոն վերադառնա «Բարսելոնա» ընտանիքի հետ և վայելի քաղաքը»,- Գասպարի խոսքերը մեջբերում է marca պարբերականը։