Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Գարի Լինեկերը կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբում կատալոնական «Բարսելոնայի» դիրքի մասին:
«Խմբային փուլից դուրս չգալն անընդունելի իրավիճակ է «Բարսելոնայի» համար, որն ամռանը շատ բան է ներդրել այս մրցաշրջանում հաջողության հասնելու համար: Նրանք դեռ դուրս չեն մնացել Չեմպիոնների Լիգայից, բայց ավելի առաջ գնալու համար նրանց իսկական հրաշք է պետք»,- մեջբերում է Talksport-ի վերլուծաբանը։