Ռոնալդուն ասել է, թե ով է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտը

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդուն վստահ է, որ այս տարի «Ոսկե գնդակին» կարժանանա Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման:

«Այո, մյուս ֆուտբոլիստները նույնպես շանսեր ունեն, բայց մեծ տարբերություն կա Բենզեմայի ձեռք բերածի և մնացածների միջև»,- բրազիլացու խոսքերը  մեջբերում է Noti Merica-ն։