«Յուվենտուսը» 80 միլիոն եվրո է նախատեսել «Լացիոյի» կիսապաշտպանի համար

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր նպատակն է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին հաղորդում է Todofichajes-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տրանսֆերով անձամբ է հետաքրքրված «ծեր տիկնոջ» նախագահ Անդրեա Անյելլին։ Մենեջերն արդեն նախնական բանակցությունների մեջ է մտել «Լացիոյի» գործընկեր Կլաուդիո Լոտիտոյի հետ։ Պոտենցիալ գործարքի գումարը գնահատվում է 80 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Ա Սերիայի 9 խաղում խփել է երեք գոլ, և դարձել 7 գոլային փոխանցման հեղինակ: