«Էվերթոնը» բանակցություններ է վարում թիմի ֆուտբոլիստի հետ

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է կիսապաշտպան Ալեքս Իվոբիի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունների մասին։

«Ես գիտեմ, որ մեր տնօրեն Քևին Թելվելը Ալեքսի ներկայացուցիչների հետ նոր պայմանագիր է քննարկում։ Տեսնենք, թե ինչի կհասնեն կողմերը»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Իվոբին «Էվերթոն» է տեղափոխվել «Արսենալից» 2019 թվականի օգոստոսին, 26-ամյա նիգերիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը: