Խաբի Ալոնսո. ««Պորտուի» դեմ հանդիպումը դաս կլինի «Բայերի» համար»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Պորտուից» կրած պարտությունը (0:3):

«Մենք պետք է վերլուծենք խաղը, վաղը վերադառնանք և առաջ գնանք: Այսօր դա մեզ ցավ է պատճառում, բայց այդպիսին է ֆուտբոլը։ Այսօրվա հանդիպումը մեզ համար դաս կլինի»,- մարզչի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Լևերկուզենի «Բայերը» 3 միավորով B խմբում 4-րդն է, բայց դեռևս շանսեր ունի Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի և Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու համար: