«Բարսելոնան» կարող է լուրջ ֆինանսական կորուստ կրել

Կատալոնական «Բարսելոնան» կկորցնի 21 միլիոն եվրո պարգևավճար, եթե չհաղթահարի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի արգելքը,գրում է Mundo Deportivo-ն:

Այդ ամենի արդյունքում «Բարսելոնան» հարկադրված  կարող է  վաճառքի հանել մի շարք ֆուտբոլիստների։

«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը նախկինում հաստատել էր 2022/23 մրցաշրջանի բյուջեն և ֆինանսական կանխատեսման մեջ ներառել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը: