Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի առանցքային կիսապաշտպանի հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս կողմերը կսկսեն բանակցությունները՝ համաձայնագիրը մեկ տարով երկարաձգելու շուրջ։

32-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում: