«Չելսին» դիտարկում է «Յուվենտուսից» կիսապաշտպան Դենիս Զաքարիայի հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելու տարբերակը, հայտնում է 90min-ը:
25-ամյա շվեյցարացին չի մտնում լոնդոնյան գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերի ծրագրերի մեջ եւ հունվարին կարող է հեռանալ անգլիական ակումբից։
«Չելսին» սեպտեմբերի սկզբին «Յուվենտուսից» վարձավճարով ձեռք է բերել Զաքարիային՝ գնելու հնարավորությամբ: