Մադրիդի «Ռեալը» փոխարինող է գտել Կարիմ Բենզեմային

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդով, հայտնում է Sky Sports-ը։

22-ամյա նորվեգացին առաջիկա տարիներին Մադրիդի գլխավոր թիրախն է: Արքայական ակումբը հարձակվողին տեսնում է որպես 34-ամյա Կարիմ Բենզեմային փոխարինող։

Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Սիթին» չի անհանգստանում, որ Հոլանդը կլքի թիմը, չնայած այն բանին, որ ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված 200 միլիոն եվրոյի ազատման կետը ուժի մեջ կմտնի 2024 թվականին։