Իտալիայի հավաքականի ու Հռոմի «Ռոմայի» լեգենդար կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին մոտ օրերս կգլխավորի ՍՊԱԼ ակումբը, որը ելույթ է ունենում Բ Սերիայում, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:
Դե Ռոսսին իտալական ակումբի հետ կկնքի պայմանագիր, որի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:
Իտալացի մասնագետի համար ՍՊԱԼ-ը կլինի մարզչական կարիերայի առաջին ակումբը:
Իտալիայի Բ Սերիայի 8 տուրից հետո ՍՊԱԼ-ը 9 միավորով 14-րդ տեղում է:
Դե Ռոսսին «Ռոմայում» խաղացել է 2002-2019-ին: