Սթիվեն Ջերարդը շուտով կարող է հեռացվել «Աստոն Վիլլայից»

Սթիվեն Ջերարդը շուտով կարող է զրկվել «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի հանդիպումը մարզչի համար կարող է վերջինը լինել, եթե թիմը պարտվի «Նոթինգհեմ Ֆորեսթին»։

Ջերարդի գլխավորությամբ «Բիրմինգհեմը» այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 8 խաղերից միայն երկուսում է հաղթել՝ խփելով 6 գոլ: