«Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանին

«Միլանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեի ծառայություններով, հայտնում է իտալական մեդիան:

Ըստ աղբյուրի՝ իտալացիներն արդեն կապ են հաստատել «Սիթիի» բանակցային գործընթացը սկսելու նպատակով։

«Միլանը» ցանկանում էր գնել ֆուտբոլիստին նախորդ ամառ, սակայն տրանսֆերն այդպես էլ չկայացավ։

Սակայն ակումբը դեռևս հետաքրքրված է ֆուտբոլիստի գնմամբ և ջանքեր կգործադրի, որպեսզի տրանսֆերը կայանա։