«Բարսելոնայի» փոխնախագահը պատմել է թիմի նպատակներն ընթացիկ մրցաշրջանում

Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է այս մրցաշրջանում թիմի առջև դրված նպատակների մասին։

«Մեզ չի անհանգստացնում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը: «Բարսելոնան» կհաղթի մնացած երեք հանդիպումներում, որից հետո դուրս կգա փլեյ-օֆֆ։ Անցյալ մրցաշրջանում խմբից դուրս մնալու տնտեսական էֆեկտը կազմել է 12 միլիոն եվրո: Մենք միշտ հաշվի ենք առնում կորցրած եկամուտները, ինչպես նաև խնայված միջոցները», – մեջբերում է sport.es-ը: