Օլիվեր Կան. ««Բավարիան» պետք է իրեն մեղադրի «Բորուսիայի» դեմ ոչ-ոքիի համար»

«Բավարիայի» խորհրդի նախագահ Օլիվեր Կանը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ Բունդեսլիգայի 9-րդ տուրի ոչ-ոքին (2:2) և խոսել մրցաշարային իրավիճակի մասին։

«Այս պահին մենք մեկ միավորով հեռու ենք առաջին հորիզոնականից, և այսօր տեսանք մեր մակարդակը։ Առաջին խաղակեսում այնքան էլ լավ չխաղացինք, բայց երկրորդում ավելի ուժեղ էինք «Դորտմունդից»: Մեզ միայն պետք է արդյունքի հասնել, մնացածի համար չեմ անհանգստանում», – Օլիվեր Կանի խոսքերը մեջբերում է goal-ը: