Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆաբիո Միրետտին կարող է տեղափոխվել «Բարսելոնա», իսկ պաշտպան Ալեքս Բալդեն գնալ՝ հակառակ ուղղությամբ։ Հայտնում է Calciomercatoweb-ը:
Աղբյուրի հավաստմամբ՝ գործարքը կարող է կայանալ 2023 ի ամռանը։ «Բարսելոնան» մտադիր չէ բաց թողնել Բալդեին, բայց նրանք տպավորված են Միրետտիի խաղով և կարող են դիտարկել նման առաջարկը:
Այս մրցաշրջանում Բալդեն իր նորամուտը նշեց ակումբի առաջին թիմում։
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։