Անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ կայանալիք խաղի մասին:
«Երբ ընտրում էի «Լիվերպուլ» տեղափոխության կամ ցանկացած այլ ակումբի միջև՝ շատ երկար չմտածեցի: Ես խաղում եմ այս ակումբում և զգում եմ, որ ուրախություն եմ պարգևում շատ մարդկանց: Ես հպարտ եմ, որ «Սելթիկի» ու «Լիվերպուլի» պատմության մի մասն եմ»,- Վան Դեյքի խոսքը մեջբերում է Herald Scotland-ը: