Օլիվեր Կան. ««Բորուսիան» վատ էր խաղում, իսկ մենք մրցակցին թույլ տվեցինք գոլ խփել»

Մյունխենի «Բավարիայի» տնօրեն Օլիվեր Կանն վերլուծել է Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում «Բորուսիայի» դեմ կայացած խաղը (2-2):

«Մենք արեցինք ամեն հնարավորը, սակայն բաց թողնենք հաղթանակը այս խաղում:

«Բորուսիան» վատ էր խաղում, իսկ մենք մրցակցին թույլ տվեցինք գոլ խփել: Չեմ կարողանում հիշել այնպիսի մրցաշրջան, որտեղ «Բավարիան» գոլային պահերն իրացնելու խնդիր ունենար»,- Կանի խոսքը մեջբերում է Bild-ը:

Գերմանիայի առաջնության 9 տուրերից հետո «Բավարիան» 16 միավորով 3-րդ հորիզոնականում է, «Բորուսիան» նույնքան միավորով 4-րդն է: