Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպանը կարող է բաց թողնել ԱԱ 2022-ը

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Լյուկա Էրնանդեսը վնասվածքի պատճառով հայտնվել է գալիք Աշխարհի Առաջնությունը բաց թողնելու վտանգի տակ։

Ինչպես հայտնում է Sport1-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է լքել Յուլիան Նագելսմանի թիմը մինչև նոյեմբերի կեսերը։

Նշենք, որ ի սկզբանե 2018 թվականի աշխարհի չեմպիոնի վնասվածքի ախտորոշումը ենթադրում էր ապաքինումը 4-6 շաբաթվա ընթացքում։