«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Արսենալի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի հանդիպման նախօրեին կիսվել է մրցակցի մասին իր կարծիքով։
«Միկել Արտետան հիանալի աշխատանք է կատարել «Արսենալում»: Ես հարգում եմ նրան։ «Արսենալը» երիտասարդ և չափազանց հետաքրքիր ակումբ է, որը քրտնաջան աշխատում է: Նրանց հաջողությունն արժանի է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։