Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման չի օգնի իր թիմին «Խետաֆեի» դեմ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում։ Relevo-ի հավաստմամբ, Կարիմը բաց է թողել թիմի այսօրվա մարզումը, անհայտ պատճառներով:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անձամբ որոշել է չհայտավորել նրան Լա Լիգայի առաջիկա տուրում:
Բենզեման ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 8 խաղում դարձել է 4 գոլի և 1 ասիստի հեղինակ: