Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսին, հայտնում է Relevo-ն:
Միաժամանակ, Կրոսի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ անհայտ է։ Ֆուտբոլիստը մտածում է այս մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին:
Կրոսի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին: