«Սևիլիան» հայտարարել է Խորխե Սամպաոլիին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ 62-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
Սամպաոլին արդեն աշխատել է «Սևիլիայում»՝ 2016-ից 2017 թվականներին: Նրա վերջին ակումբը եղել է «Մարսելը», որից նա հեռացել է այս ամառ։
Ավելի վաղ «Սևիլիան» հայտարարել էր, որ գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ 56-ամյա իսպանացին թիմը մարզում է 2019 թվականի հուլիսից։
Իսպանիայի առաջնությունում այս մրցաշրջանում «Սևիլիան» 7 խաղում վաստակել է 5 միավոր և Լա Լիգայում 16-րդն է։