Մարկուս Ռեշֆորդ. «Աշխատանքը ավարտված է, բայց ես կցանկանայի ավելի լավ խաղալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Օմոնիայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2):

«Գործն ավարտված է, բայց մենք կցանկանայինք ավելի լավ խաղալ: Չէի ասի, որ վատ էինք պաշտպանվում, ուղղակի սխալներ կային։ Ֆուտբոլում սխալներ լինում են, պետք է առաջ շարժվել», – մեջբերում է goal-ը: