«Չելսիի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան ծնկի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Միլանի» դեմ խաղում (3-0): Նա գոլի հեղինակ դարձավ ու փոխարինվեց հանդիպման 37-րդ րոպեին։ Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 21-ամյա ֆրանսիացին բացակայելու է 4-ից 6 շաբաթով: Ֆոֆանի մոտ ախտորոշվել է ծնկի սալջարդ։
Պաշտպանը «Չելսի» է տեղափոխվել օգոստոսին «Լեսթերից» 80 միլիոն եվրոյի դիմաց։