«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունն իր վերջինը կլինի կարիերայում։
«Այս աշխարհի առաջնությունը վերջինը կլինի իմ կարիերայում: Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում, այս տարի շատ լավ մրցաշրջան եմ անցկացնում, պետք է անենք անհնարինը՝ որպեսզի հռչակվենք Աշխարհի չեմպիոն» – Լիոնել Մեսսիի խոսքերը մեջբերում է goal-ը: