«Լայպցիգի» դարպասապահ Պետեր Գուլաչին ծանր վնասվածք է ստացել Չեմպիոնների Lիգայի խմբային փուլի «Սելթիկի» դեմ խաղում (3:1), հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի առաջային խաչաձև կապանների պատռվածք։ Թիմի ավագը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից։
Այս մրցաշրջանում 32-ամյա դարպասապահը 10 հանդիպում է անցկացնել բոլոր մրցաշարերում՝ 3 անգամ անառիկ պահելով դարպասը։