Լոնդոնի «Չելսիի» նորեկ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը խոսել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3-0):
«Հեշտ հանդիպում չէր, քանի որ նրանք լավ էին խաղում առաջին խաղակեսում, իսկ հետո մենք սկսեցինք կառավարել խաղը։ Ես ինձ լավ եմ զգում քանի թիմակիցներիս ու անձնակազմի կողմից լավ ընդունելության եմ արժանացել:
Կարծում եմ՝ մենք գիտեինք, թե ինչ պետք է անենք «Միլանի» դեմ, քանի որ նրանք նույնպես հիանալի հարձակվողներ ունեն: Կարծում եմ, որ մեր պաշտպաններն անհավանական աշխատանք է կատարել»,- նշել է Օբամեյանգը BT Sport-ի հետ զրույցում: