Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը վնասվածք է ստացել։

Ինչպես հայտնում է Marca-ն, ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կիսաթենդինոզ մկանի ֆիբրիլային վնասվածք։

Ֆուտբոլիստի վերականգնման գնահատված ժամանակը կկազմի 4-5 շաբաթ։