«Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն մոտ է «Յուվենտուսից» հեռանալուն, հայտնում է Tuttosport-ը։

34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և կողմերը չեն պատրաստվում երկարաձգել այն։

Կուադրադոյի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Սևիլիան»: