Լիոնել Մեսսին հաշտվել է Ժոան Լապորտայի հետ

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին հաշտվել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ, հայտնում է Sport.es-ը:

Նախկինում արգենտինացին կոնֆլիկտ էր ունեցել Լապորտայի հետ, երբ չեղարկվել էր «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու համաձայնությունը, ինչը ստիպել է Լեոյին հեռանալ իսպանական ակումբից։

Սեպտեմբերի 25-ին հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ցանկանում է, որպեսզի Մեսսին հաջորդ ամառ վերադառնա կատալոնական ակումբ: