«Բարսելոնան» բողոք կներկայացնի ՈւԵՖԱ

«Բարսելոնան» բողոք կներկայացնի ՈւԵՖԱ՝ կապված Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Ինտերի» հետ հանդիպման գլխավոր մրցավար Սլավկո Վինչիչի աշխատանքի հետ, հայտնում է As-ը։

Միլանում կայացած խաղն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ տան տերերի։ Երկրորդ խաղակեսի միջնամասում սլովենացի մրցավարը տեսաձայնագրությունը դիտելուց հետո չեղարկեց կատալոնացի կիսապաշտպան Պեդրիի գոլը, քանի որ գնդակը գրոհի ընթացքում դիպել էր նրա թիմակից Անսու Ֆատիի ձեռքին։ Այնուհետև մրցավարը, VAR-ի օգնությամբ, 11 մետրանոց չնշանակեց միլանյան ակումբի դարպասը:

«Բարսելոնան», նախագահ Ժոան Լապորտայի հավանությամբ, պաշտոնական բողոք կներկայացնի ՈւԵՖԱ-ին՝ իր իրավաբանական ծառայությունների միջոցով։ Ակումբը կպահանջի, որ Պոլ վան Բուկելը,  այլևս չնշանակվի թիմի խաղերի մրցավար։